ԱՄՆ-ում ադրբեջանցի դիվանագետի կինը բռնվել է գողություն կատարելու համար

Կինը փորձել է հեռանալ՝ 188.88 ԱՄՆ դոլար արժողությամբ իրերը մանկասայլակի ստորին հատվածում դրած:
marshals

Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղարի կինը` Մեհրիբան Ջաբրաիլովան բռնվել է խանութներից մեկից գողություն անելու փորձի ժամանակ: Այս մասին հայտնում է New York Daily News-ը:

Առաջին քարտուղար Ֆահրիդ Ջաբրաիլովայի 29-ամյա կինը փորձել է հեռանալ Bronx հանրախանութից 188.88 ԱՄՆ դոլար արժողությամբ իրերը մանկասայլակի ստորին հատվածում դրած:

Խանութ ժամանած ոստիկաններին Ջաբրաիլովան ասել է, որ ամուսնացած է Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղարի հետ և ունի դիվանագիտական անձեռնմխելիություն: Ինքնությունը հաստատելուց և անձեռնմխելիության կարգավիճակը ճշտելուց հետո ոստիկանությունը նրան ազատ է արձակել:

Նյու Յորքի ոստիկանությունը կապվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հետ, որն իրավունք ունի չեղարկել անձեռնմխելիությունը նման պայմաններում:

Ոստիկանները կարող են հասնել անձեռնմխելիության կարգավիճակի վերացմանը, որպեսզի թույլատրվի դատական հետաքննությունը, սակայն դա սովորաբար արվում է ավելի լուրջ հանցագործությունների պարագայում:

Մեհրիբան Ջաբրաիլովայի հետ կապ հաստատել չի հաջողվել: Նրա ամուսինը New York Daily News-ի հետ զրույցում նախ հերքել է կատարվածը, ապա ասել է.

«Կներեք, ես տեղյակ չեմ եղել դրա մասին»:

*

*