Լայնածավալ զորավարժություններ՝ Ադրբեջանում

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ:
adrbejan-zoravarjutyunner

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ` զորքերի տարբեր տեսակների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:

Զորավարժություններին մասնակցում են 15 հազար զինծառայողներ, ավելի քան 150 միավոր զրահատեխնիկա և տանկեր, տարբեր տրամաչափերի մինչեւ 120 հրթիռա-հրետանային համակարգեր, մարտական ավիացիայի 20 միավոր և այլն:

Զորավարժությունները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 22-ը:

Դրան զուգահեռ այսօր առավոտյան սկսվել են նաեւ համատեղ ադրբեջանա-թուրքական օդատակտիկական զորավարժություններ, որոնք կտեւեն մինչեւ սեպտեմբերի 30-ը:

 

*

*