ԱՄՆ-ը դատապարտել է Ադրբեջանում ընդդիմադիր ԶԼՄ-ների կայքերի արգելափակումը

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Ռոջեր Ուիքերն անդրադարձել է․․․
kayq-tert

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Ռոջեր Ուիքերն անդրադարձել է Ադրբեջանում  դատարանի վճռով մի շարք ընդդիմադիր ԶԼՄ-ների կայքերի արգելափակմանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Սենատոր Ուիքերը խորը մտահոգություն է  հայտնել մայիսի 12-ին դատարանի վճռով՝ «Ազատություն»  ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, «Ազատություն» թերթի, «Թուրան» հեռուստաալիքի, «Ադրբեջանի ժամանակ» հեռուստահաղորդման և «Meydan tv»-ի ինտերնետային կայքերի արգելափակման վերաբերյալ:

«Այս ամենը լուրջ մտահոգության առիթ է տալիս և մենք պետք է այս հարցի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով խոսենք Ադրբեջանի ղեկավարության հետ»,- ասել է սենատորը:

2016-ի տվյալներով Ադրբեջանը համարվում է լրագրողների նկատմամբ աշխարհում ամենաշատ գրաքննություն իրականացնող երկրներից մեկը՝ զբաղեցնելով 5-րդ տեղը աշխարհի ամենագրաքննվող տասը երկրների շարքում:

*

*