Բացահայտվել են Ադրբեջանի «Խավիարային դիվանագիտություն» նոր դրվագներ՝ գորգեր, զարդեր

Բաքվի կողմից եվրապատգամավորներին կաշառելու գործով նոր բացահայտումներ են արվել։
exxv

tert.am — Եվրոպական կայունության նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի երկրորդ մասը՝ «Եվրոպական ճահիճ» վերնագրով:

Այդ հետաքննությունում շարունակվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կոռուպցիոն սխեմաների բացահայտումները, որոնցում ներգրավված են եղել եվրոպացի քաղաքական տասնյակ բարձրաստիճան գործիչներ:

«Խավիարային դիվանագիտություն» առաջին զեկույցը հրապարակվել 2012 թվականին: Ինչպես նշում են հեղինակները, զեկույցին պաշտոնական արձագանքը հիասթափեցնող է եղել: Այն լուսաբանել են միջազգային լրատվամիջոցները, և «խավիարային դիվանագիտություն» եզրը սկսել է լայնորեն օգտագործվել: Եվրոպայի խորհրդում որոշ պաշտոնյաներ իրենց մտահոգությունն են հայտնել, բայց այդքանով ամեն ինչ սահմանափակվել է: Ադրբեջանի պաշտոնյաների արձագանքը, միևնույն ժամանակ, եղել է անտարբերությունը:

Այս անգամ հեղինակները որոշել են ներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների անունները, որոնք ներգրավված են եղել կոռուպցիոն մեխանիզմներում, այդ թվում՝ ԵԽԽՎ անդամ Էլհան Սուլեյմանովի անունը, որը կանգնած է եղել Ստրասբուրգում այս քաղաքականության կազմակերպման հետևում: Զեկույցում նկարագրվում է, թե ինչպես է տեղի ունեցել պատգամավորներին կաշառելը՝ թանկարժեք նվերներով այցերից, որոնք նախատեսված էին պաշտոնյաների արձագանքը ստուգելու համար, մինչև մեծ գումարներ ներառող երկարաժամկետ պայմանագրեր:

Զեկույցում նշվում է, որ «խավիարային քաղաքականության» շրջանակում որպես նվեր հանձնվել են հազարավոր եվրոներ արժողությամբ թանկարժեք գորգեր, այնքան շատ, որ Ադրբեջանի դեսպանատներից մեկը դրանց համար նախատեսված հատուկ սենյակ է ունեցել: Պաշտոնյաներին հանձնել են նաև Մեծ Բրիտանիայում ձեռքով պատրաստված Vertu սմարթֆոններ, թանկարժեք ժամացույցներ և զարդեր, արծաթե պարագաներ և MacBook-եր են հանձնվել քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին, անգամ՝ քարտուղարներին: Նվերների մաս են եղել նաև բիզնես գործարքները և վճարովի արձակուրդները, ինչպես նաև՝ մարմնավաճառները:

Շարունակությունն՝ այստեղ

*

*