Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահները կհանդիպեն Բաքվում

Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
adrbejan-vrastan-turqia

Բաքվում առաջիկայում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը:

Այս մասին հայտնել է «Անատոլու» լրատվական գործակալությունը, պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող  Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ Անկարայում հուլիսի 19-ին համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունները հուլիսի 19-ին Անկարայում ստորագրել են 6 համաձայնագրեր տարբեր, այդ թվում` ներդրումների ներգրավման, տրանսպորտի, աշխատանքի, սոցիալական պաշտպանության եւ զբաղվածության ոլորտներում համագործակցության մասին:

Նիստի արդյունքներով ընդունվել է Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին հուշագիր:

*

*