Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները. վրացի ակտիվիստները` Դավիթ Գարեջիում

Բողոքի ակցիա անցկացնողները պատրաստվում են կենդանի շղթա կազմել
vrastan,-adrbejan

Դավիթ Գարեջիի վանական համալիրում այս պահին բողոքի ակցիա անցկացնողները պատրաստվում են կենդանի շղթա կազմել՝ այդպիսով հավաստելով, որ դա Վրաստանի տարածքն է:

Ակցիայի մասնակիցներից Լեյբորիստական կուսակցության անդամ Դաթո Չխիրտիշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, ադրբեջանական կողմը այսօր որոշել է Դավիթ Գարեջիի վանական համալիրում նշել Ադրբեջանի անկախության օրը, ինչը նրանք թույլ չեն տա, քանի որ տարածքը վրացական է:

Ակցիայի մասնակիցները ասել են, որ օրեր առաջ բերդի վրա իրենց կողմից կանգնեցրած Վրաստանի դրոշը հեռացվել է, ուստի այդ հարցով իրենց բողոքն ուղղված է նաև Վրաստանի կառավարությանը:

davit-gareji

 

*

*