Ադրբեջանը վաճառել է ոսկու պետական ողջ պաշարը

Ոսկու համաշխարհային խորհուրդն օգոստոսի 1–ին հրապարակվել է աշխարհի երկրների ոսկու պաշարների վերաբերյալ վիճակագրական հերթական հաշվետվությունը:
voski

Ոսկու համաշխարհային խորհուրդն օգոստոսի 1–ին հրապարակվել է  աշխարհի երկրների ոսկու պաշարների վերաբերյալ վիճակագրական հերթական հաշվետվությունը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանն այդ հաշվետվության գլոբալ վարկանիշային սանդղակում ընդհանրապես տեղ չի զբաղեցրել:

Ադրբեջանը 2017-ի հունվարին ունեցել է 18 տոննա ոսկու պաշար և Ոսկու համաշխարհային խորհրդի գլոբալ վարկանիշային սանդղակում զբաղեցրել է 63-րդ տեղը:

Ոսկու համաշխարհային խորհրդի հաշվետվության համաձայն` Ադրբեջանը ոսկու պետական պաշարները սկսել է վաճառել 2016-ի սեպտեմբեր ամսից սկսած:

2016-ի սեպտեմբերին Ադրբեջանը ոսկու պետական պաշարներից վաճառել է 1 տոննա, հոկտեմբերին` 4,2 տոննա, նոյեմբերին` 3 տոննա, դեկտեմբեր ամսին` 2 տոննա, իսկ 2017թ-ի հունվարին` 2 տոննա, փետրվարին` 18 տոննա:

Այսպիսով, Ադրբեջանը 2016-2017 թվականների առանձին 6 ամիսների ընթացքում վաճառել է ոսկու պետական  ողջ պաշարը:

*

*