Ադրբեջանը 500մլն-ի վարկ է խնդրել Համաշխարհային բանկից

Բանկի ներկայացուցչի խոսքով՝ հավանության արժանանալու դեպքում, վարկային միջոցներն Ադրբեջանին հատկացվելու են պետության երաշխիքով:
world-bank

Ադրբեջանի կառավարությունը Համաշխարհային բանկից 500 մլն դոլարի վարկ է խնդրել «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործման համար: Այս մասին, հայտնել են Համաշախրահային Բանկի Բաքվի ներկայացուցչությունից:

Ադրբեջանին 500 մլն դոլար է անհրաժեշտ «Հարավային գազային միջանցք» նախագծում իր մասնաբաժնի ֆինանսավորման համար: Բանկի ներկայացուցչի խոսքով՝ հավանության արժանանալու դեպքում, վարկային միջոցներն Ադրբեջանին հատկացվելու են պետության երաշխիքով: Իսկ հաստատաման գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2016 թվականի վերջը:

Նախագծի արժեքը գնահատվում է 42-45 մլրդ դոլար:

*

*