Ադրբեջանը թրաֆիքինգի համար տարանցիկ ուղի է հանդիսանում

Հայաստանը առաջին կատեգորիայում տեղ գտած երկրների շարքում է։
adrbejan-drosh

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է մարդկանց թրաֆիքինգի 2017-ի զեկույցը: Այս մասին  հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Զեկույցում երկրները բաժանվել են տարբեր կատեգորիաների:

Առաջին կատեգորիայում տեղ են գտել այն երկրները, որոնց օրենսդրությունը լիովին համապատասխանում է թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշներին:

Հայաստանը այդ երկրների շարքում է։

Ադրբեջանը զեկույցում դասվել է 2-րդ կատեգորիայի երկրների շարքը, որոնց օրենսդրությունը թրաֆիքինգի դեմ պայքարում չի համապատասխանում նվազագույն չափանիշներին, սակայն այդ երկրները փորձում են քայլեր ձեռնարկել թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ:

Զեկույցի 3-րդ կատեգորիայում տեղ են զբաղեցրել այն երկրները, որոնց օրենսդրությունը չի համապատասխանում թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշներին և այդ երկրները առհասարակ քայլեր չեն ձեռնարկում թրաֆիքինգը կասեցնելու ուղղությամբ:

Զեկույցում նշվում է, որ թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակում Ադրբեջանի կառավարության կողմից կիրառվող մեխանիզմներն ունեն բազմաթիվ թերություններ, բացի դրանից՝ Ադրբեջանի կառավարությունը այս ոլորտում գործունեություն ծավալելու համար հասարակական կազմակերպություններին չի ապահովում անհրաժեշտ պայմաններով և ֆինանսավորմամբ:

Վերջին 5 տարում Ադրբեջանն աշխատանքի և սեռական շահագործման նպատակով տղամարդկանց, կանանց և երեխաների թրաֆիքինգի իրականացման համար հանդիսանում է որպես աղբյուր և տարանցիկ երկիր:

 

*

*