Ադրբեջանում ձերբակալվել է «Թալիշների ձայն» թերթի գլխավոր խմբագիրը

«Ոստիկանները մեքենայով փակել են ճանապարհը և հրամայել գնալ իրենց հետ...»
kalanq2

Ադրբեջանում ձերբակալվել է «Թալիշների ձայն» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆիգ Ջալիլովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Գլխավոր խմբագիրը ձերբակալվել ու տեղափոխվել է Լենքորանի շրջանի ոստիկանություն: Նա «Թուրան»-ին հայտնել է, որ կեսօրին մոտ ոստիկանները մեքենայով փակել են իր ճանապարհը և հրամայել գնալ իրենց հետ:

«Ես արդեն 3 ժամ գտնվում եմ ոստիկանությունում, և ամբողջ ընթացքում թերթի գործունեության հետ կապված հարցեր են տալիս ինձ»,-նշել է նա:

*

*