Ադրբեջանը զրկվել է Օլիմպիադայի մասնակցության թույլտվությունից

Ռիոյի Օլիմպադա չեն մեկնի նաեւ Ադրբեջանի կին ծանրորդները, որովհետեւ կանանց ցուցակում Ադրբեջանը զբաղեցնում է 26­-րդ տեղը:
adrbejan-canramart

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից ամերիկյան Հյուսթոն քաղաքում 2015 թվականի աշխարհի առաջնության նորացված արդյունքների հրապարակումից հետո պարզ է դարձել, որ Ադրբեջանը զրկվել է ծանրամարտի օլիմպիական բոլոր լիցենզիաներից: Ադրբեջանից հետ են վերցրել աշխարհի անցյալ տարվա առաջնության արդյունքներով խթանիչներ օգտագործած վեց ծանրորդների միավորները: Արդյունքում տղամարդկանց օլիմպիական աղյուսակում Ադրբեջանը 16­րդ տեղից իջել է 31­րդ տեղը, ինչի համար այդ երկրին Ռիոյում 2016 թվականի Օլիմպիադայի մասնակցության թույլտվություն չի հասնում, քանի որ քվոտաները ստանում են միայն 24 լավագույն երկրները:

Ռիոյի Օլիմպադա չեն մեկնի նաեւ Ադրբեջանի կին ծանրորդները, որովհետեւ կանանց ցուցակում Ադրբեջանը զբաղեցնում է 26­-րդ տեղը:

Meydan TV հեռուստաալիքի կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ծանրամարտի հավաքականի 6 անդամ անցյալ տարի նոյեմբերին ԱՄՆ­ում անցկացված աշխարհի առաջնության արդյունքներով 8 տարի ժամկետով որակազրկվել են խթանիչներ օգտագործելու համար: Որակազրկվածների թվում են նաեւ արտասահմանից հրավիրված մարզիկներ Վալենտին Խրիստովը եւ Բոյանկա Կոստովան, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարող մասնակցել Ռիո­-2016 Օլիմպիական խաղերին, որոնց մեդալներ նվաճելու հետ մեծ հուսեր էր կապում Ադրբեջանը:

Ադրբեջանական ԶԼՄ­ները հայտնում են, որ բարձրակարգ սեփական մարզիկներ չունենալու պատճառով Ադրբեջանը Ռիոյի Օլիմպիադային կմասնակցի մի թիմով, որում 70 տոկոսից ավելին արտասահմանյան երկրներից հրավիրված մարզիկներ են: Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարությունն արդեն հայտնել է 45 մարզիկների անունները, որոնք պետք է Ադրբեջանը ներկայացնեն Ռիոյում Օլիմպիական խաղերում: «Ներկա պահին Ադրբեջանի հավաքականի մարզիկների 70 տոկոսից ավելին արտասահմանցիներ են, որոնք ներգրավվել են Ռուսաստանից, Կուբայից, Ուկրաինայից, Եթովպիայից, Բուլղարիայից, Սլովենիայից, Իրանից, Մոլդովայից, Վրաստանից եւ Բելոռուսից: Հասկանալի է, որ արտասահմանցի մարզիկների ներգրավումն արվել է հանուն օլիմպիական մեդալների նվաճման, հանուն այն բանի, որպեսզի Օլիմպիադայում հնչի Ադրբեջանի հիմնը եւ երեւա նրա դրոշը: Սակայն, 70 տոկոս արտասահմանցի մարզիկներով Օլիմպիադային ներկայանալն արդեն գերավելորդություն է», ­- այդ առնչությամբ դժգոհություն է հայտնել haqqin.az կայքը

*

*