Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների դեմ

Պաշտոնապես նպատակը ձեւակերպված է այսպես՝ «Ադրբեջանի տարածքում Գյուլենի ահաբեկչական կազմակերպության աջակիցների անօրինական գործողությունները կանխելու համար»:
gyulen

Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով հետաքննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Թուրքիայում պետական հեղաշրջման փորձում մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների դեմ:

Պաշտոնապես նպատակը ձեւակերպված է այսպես՝ «Ադրբեջանի տարածքում Գյուլենի ահաբեկչական կազմակերպության աջակիցների անօրինական գործողությունները կանխելու համար»: Գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավարը չի նշել, թե հետաքննչական գործողությունները կոնկրետ ում նկատմամբ են իրագործվում:

*

*