Ադրբեջանում առաջարկվում է երկրի ղեկավարի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի

Ադրբեջանում նախատեսում են նախագահի լիազորությունների ընդլայնմանն ուղղված փոփոխություններ:
ilham-aliev

Ադրբեջանում նախատեսում են նախագահի լիազորությունների ընդլայնմանն ուղղված փոփոխություններ: Մասնավորապես, առաջարկվում է երկրի ղեկավարի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի՝ գործող 5 տարվա փոխարեն: Այդ մասին կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` Սահմանադրական դատարան ուղարկելով հանրաքվեի մասին ակտի նախագիծը: Այն կոչվում է «Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» ակտ:

Փոփոխությունների դեպքում, նախագահին լիազորություն կտրվի պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ հայտարարել, նաեւ երկրի փոխնախագահին անձամբ նշանակել՝ առանց որեւէ համաձայնեցման: Եթե Ադրբեջանի Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն տա, փաստաթուղթը կդրվի հանրաքվեի:

*

*