Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարին 10 օրով կալանավորել են

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
rahim-ghaziev

Ադրբեջանական պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը, ով ձերբակալվել էր դեկտեմբերի 25-ին դատարանի որոշմամբ, վերցվել է 10-օրյա վարչական կալանքի:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրերի,  Ղազիևի ձերբակալության պատճառը եղել է օրեր առաջ Kanal-13 ինտերնետային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա հոր` Հեյդար Ալիևի վերաբերյալ հնչեցրած քննադատությունը:

Ադրբեջանի իրավապահ մարմինները Ղազիևի ձերբակալության պատճառների վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չեն տարածել:

*

*