Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Երկրի 125 ընտրական շրջանում բացվել է 5.426 մշտական ու 215 ժամանակավոր ընտրատեղամաս:
adrbejan-yntrutyun

Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները։

Նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից թեկնածու, երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից Գուդրաթ Հասանգուլիևը, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Արազ Ալիզադեն, «Վերածննդի ազգային շարժում» կուսակցությունից Ֆարաջ Գուլիևը, «Ճակատայինների նախաձեռնող խմբից» Ռազի Նուրուլաևը, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից Հաֆիզ Հաջիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունից Սարդար Մամեդովը:

Երկրի 125 ընտրական շրջանում բացվել է 5.426 մշտական ու 215 ժամանակավոր ընտրատեղամաս:

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 5 մլն 309 հազար 434 քաղաքացի, այդ թվում և արտերկրում բնակվող ադրբեջանցիները:

Քվեարկության ընթացքին հետևելու են 894 միջազգային, 58 հազար 175 տեղական դիտորդ, 60 կազմակերպություն:

Քվեարկությունը կավարտվի տեղի ժամանակով ժամը՝ 19:00-ին:

Իլհամ Ալիեւը Ադրբեջանը ղեկավարում է 2003թ-ից:

*

*