Էրդողանը եւ Ալիեւը հանդիպել են

Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ գլոբալ ֆորումը:
erdoghan-aliev

Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ գլոբալ ֆորումը: Դրան մասնակցելու համար Թուրքիայի նախագահը կնոջ հետ նախօրեին մեկնել էր Ադրբեջան:

Ռեջեփ Էրդողանը հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեւի հետ, որի ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման առնչությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող Թուրքիան կրկին իր կողմնակալ վերաբերմունքն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում: Էրդողանը եւս մեկ անգամ նշել է, որ կանգնած է Բաքվի կողքին:

Ի դեպ, Հայաստանը մերժում է Բաքվում ապրիլի 25-ից 27-ն անցկացվող ֆորումն ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները:

*

*