Ադրբեջանում կփակվեն ընդդիմադիր լրատվամիջոցների կայքերը

Դատարանը բավարարել է հայցը․․․
site

Ադրբեջանի Սաբաիլի շրջանային դատարանը բավարարել է երկրի տրանսպորտի, կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության հայցը, որով պահանջվում էր արգելափակել մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների ինտերնետային կայքերը:

Դատարանի վճռով կարգելափակվեն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, «Ազատություն» թերթի, «Թուրան» հեռուստաալիքի, «Ադրբեջանի ժամանակ» հեռուստահաղորդման եւ «Մեյդան TV»-ի ինտերնետային կայքերը:

Ադրբեջանական գերատեսչության հայցի համաձայն՝ վերոնշյալ կայքերը իբրեւ թե տարածում են նյութեր, որոնք երկրի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու, կրոնական խմբավորումներին սատարելու կոչեր են պարունակում:

*

*