Լապշինը կալանքից ազատ է արձակվել

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը:
lapshin-adrnejanum

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը կալանքից ազատ է արձակվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը:

«Այս պահին ոչ մի նոր բան չկա: Լապշինն ազատ է արձակվել: Սակայն դժվար թե Ադրբեջանից արտաքսվի երեքշաբթի (խմբ.՝ սեպտեմբերի 12-ին)»,- ասել է Չերնինը:

Պատասխանելով հարցին, թե ինչ խոչընդոտներ կան Լապշինի արտաքսման գործում՝ փաստաբանը հայտարարել է, որ «այս մասին ոչինչ ասել չի կարող»: «80 տոկոսով Լապշինն այսօր չի արտաքսվի Ադրբեջանից: Ճաշից հետո ամեն բան պարզ կլինի»,- ընդգծել է նա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին: Հրամանագիրն ուժի մեջ է մտնելու հրապարակման օրվանից:

 

*

*