Ադրբեջանի խորհրդարանը ինքնալուծարվել է

Արտահերթ ընտրությունների նշանակման մասին արդեն կհայտարարի նախագահ Իլհամ Ալիեւը:
adrbejan,-mejlis

Ադրբեջանցի պատգամավորներն այսօր քվեարկել են խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի, ինքնալուծարման օգտին: Արտահերթ ընտրությունների նշանակման մասին արդեն կհայտարարի նախագահ Իլհամ Ալիեւը:

Խորհրդարանը ցրելու ցանկության մասին հայտնել էր հենց Ալիեւի «Յենի Ազերբայջան» կուսակցությունը, որի ձեռքում է Միլի Մեջլիսի 125 մանդատից 70-ը:

Ավելի վաղ կուսակցությունից հայտարարել էին, թե որոշումն ընդունվել է պետության ղեկավարի՝ բարեփոխումների ու կադրային վերադասավորումների քաղաքականությանն աջակցելու նպատակով:

*

*