Ադրբեջանում 6 մարդ փորձել է խմբակային ինքնասպանություն գործել աշխատավարձ չստանալու պատճառով

Տղամարդիկ բարձրացել են ամբարձիչի վրա և ցանկացել են այնտեղից ցած նետվել
ambardzich

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Խաթայի շրջանում 6 մարդ աշխատավարձ չստանալու պատճառով փորձել է խմբակային ինքնասպանություն գործել: Այս մասին հայտնում է azadliq.info լրատվական գործակալությունը:

Տղամարդիկ բարձրացել են ամբարձիչի վրա և ցանկացել են այնտեղից ցած նետվել, սակայն դեպքի վայր այցելած արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին հաջողվել է հոգեբանական զրույցի արդյունքում կանխել խմբակային ինքնասպանության փորձը:

*

*