Վաղն Ադրբեջանում Ալիեւին կընտրեն

Իլհամ Ալիեւը Ադրբեջանը ղեկավարում է 2003թ-ից
ilham-aliev

Վաղը՝ ապրիլի 10-ին, Ադրբեջանում կկայանան նախագահական ընտրություններ, իսկ այսօր «լռության օր» է հայտարարված: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվել է 8 թեկնածու: Քվեարկության օրը երկրում կգործի 5426 մշտական և 215 ժամանակավոր ընտրատեղամաս:

Հիշեցնենք, որ հարեւան երկրում նախագահական հերթական ընտրությունները նախատեսված էին 2018 թվականի հոկտեմբերի 17-ին, սակայն Ալիեւի հրամանագրով ընտրությունների օրը տեղափոխվեց ապրիլի 11-ին:

Իլհամ Ալիեւը Ադրբեջանը ղեկավարում է 2003թ-ից:

*

*