Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է 7,6 մլրդ ԱՄՆ դոլար

Ադրբեջանի արտաքին պետական պարտքի ընդհանուր ծավալը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 20 տոկոսին:
dollar

Միջազգային ֆինանսական կառույցների եւ այլ վարկային կազմակերպությունների հետ ստորագրված պայմանագրերի հիման վրա օգտագործված վարկերի գծով Ադրբեջանի արտաքին պետական պարտքի ընդհանուր ծավալը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 7,6 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 20 տոկոսին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի 2017 թվականի պետբյուջեի նախագծին, որում նշվում է, որ Ադրբեջանում յուրաքանչյուր շնչին ընկնող արտաքին պարտքի չափը կազմում է 782,6 ԱՄՆ դոլար:

Կայքը հայտնում է, որ 2017 թվականի պետական բյուջեում պետական պարտքերի ծառայության գծով ծախսերը (հիմնական պարտքի եւ տոկոսների գծով) նախատեսվել է 1 մլրդ 768 մլն մանաթի չափով, ինչը 2016 թվականի համեմատ, 6,3 մլն մանաթով կամ 0,4 տոկոսով պակաս է:

*

*