Ադրբեջանում հեռուստատեսությունը «փակվել» է — Երկիր Մեդիա

Ադրբեջանում հեռուստատեսությունը «փակվել» է

Օգտատերերը կարծում են, որ իշխանությունները հերթական անգամ ցանկանում են քաղաքացիներին կտրել ինֆորմացիայի աղբյուրներից:
tvayin-herardzakum

Ադրբեջանի տարածքում փետրվարի 5-ի առավոտից դադարեցված են հեռուստաընկերությունների հաղորդումների հեռարձակումները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, սոցցանցերում գրառումներ կատարելով հայտնում են ադրբեջանցի օգտատերերը:

Որոշ օգտատերեր գրում են, որ հեռարձակումների արգելափակումը կարող է կապված լինել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևեի նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման հետ, և որ իշխանությունները հերթական  անգամ ցանկանում են քաղաքացիներին կտրել ինֆորմացիայի աղբյուրներից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են 2018 թվականի ապրիլի 11-ին:

*

*