Ադրբեջանը դժգոհ է համանախագահների հայտարարությունից

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի անդրադարձը...
hiqmet-gajiev

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է Հայաստանից առաջին հերթին պահանջեն դուրս բերել իրենց զորքերը ադրբեջանական բռնազավթված տարածքներից եւ կոչ անեն շարունակել բանակցությունները հակամարտության քաղաքական կարգավորման համար՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի հիման վրա»,- այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիեւը՝  անդրադառնալով  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեփան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ)՝ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում ռազմական իրադրության լարման վերաբերյալ մայիսի 18-ի հասցեական հայտարարությանը:

Հայտարարությունում հստակ գնահատական է տրված, թե որ կողմի գործողությունների հետևանքով է սրվել իրավիճակը տարածաշրջանում։

*

*