Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կհանդիպեն մինչև տարեվերջ

Մինչ այդ խորհրդակցություններ կանցկացնեն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ
nalbandyan-mamedyarov (1)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ժնևում հոկտեմբերի 16-ին կայացած գագաթաժողովի արդյունքները՝ համանախագահները պատրաստվում են կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը մինչև տարեվերջ: Մինչ այդ համանախագահները առանձին-առանձին խորհրդակցություններ կանցկացնեն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ»,-հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:

 

*

*