Facebook-ն արգելափակել է ադրբեջանական ԶԼՄ-ի գլխավոր խմբագրի էջը

Պատճառը մահացած երկուամյա երեխայի նկարներն իր էջում տարածելն է:
facebook

Ադրբեջանի իշխանությունների և նախագահ Իլհամ Ալիևի շահերը սպասարկող Haqqin.az լրատվական գործակալության ղեկավար Էյնուլլա Ֆաթուլաևի ֆեյսբուքյան էջը Facebook-ն արգելափակել է: Պատճառը հուլիսի 4-ին Արցախի սահմանին ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով մահացած երկուամյա երեխայի նկարներն իր էջում տարածելն է:

Facebook-ի ղեկավարությունը գնահատել է իրավիճակը, որպես օգտատիրոջ կողմից «հասարակական նորմի խախտում»: Արդյունքում Ֆաթուլլաևի ֆեսյբուքյան հաշիվն արգելափակվել է:

Ուշագրավ է, որ սադրիչ գործողություններից հետո հենց Haqqin.az-ը և նրա ղեկավարն էր սկսել մահացած ադրբեջանցիների լուսանկարների տարածումը՝ փորձելով մանիպուլյացիայի ենթարկել ադրբեջանական ու միջազգային հանրությանը:

*

*