Ադրբեջանում ենթասպա է սպանվել

Տեսանյութեր են հրապարկվել, որոնցում երեւում է, որ Նախիջեւան զինծառայողի դի են տանում:
adrbejanci-entaspa

Ադրբեջանի Տերտերի (Թարթառի )շրջանի ուղղությամբ hունվարի 12-ի լույս 13-ի գիշերը սպանվել է ադրբեջանցի զինծառայող, ենթասպա Մամմադով Սենան Հիդայաթ օղլուն: Ադրբեջանական «Մեյդան ԹՎ» ընդդիմադիր լրատվական կայքը հաղորդում է, որ 1996 թ. ծնված զինծառայողը Նախիջեւանի Ջուլֆայի շրջանի Յայչը գյուղի բնակիչ էր:

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերից մեկն էլ պնդում է, որ զինծառայողին հայ դիպուկահարներն են սպանել, սակայն պաշտոնական հաստատում չկա, ավելին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անգամ չի անդրադարձել միջադեպին, չնայած համացանցում  տեսանյութեր են հրապարկվել, որոնցում երեւում է, որ Նախիջեւան զինծառայողի դի են տանում:

Հունվարի 11-ին Ադրբեջանում եւս մեկ զինծառայողի էին թաղել, ում մասին եւս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չէր հայտնել: Հիշեցնենք նաեւ, որ հունվարի 7-ին էլ հայկական կողմում է զինվոր զոհվել հակառակորդի կրակոցից: Դեպքը տեղի էր ունեցել Արցախի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

*

*