Ադրբեջանում շարունակվում են ընդդիմադիրների հալածանքները

Ադրբեջանում 3 տարի 3 ամսվա ազատազրկման է դատապարտվել ընդդիմադիր Ֆաիգ Ամիրլին...
adrbejan-pn-haytararutyun

Ադրբեջանում  Սաբաիլի շրջանի դատարանի կողմից 3 տարի 3 ամսվա ազատազրկման է դատապարտվել ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահի օգնական, «Ազադլըգ» թերթի շրջանառության գծով տնօրեն Ֆաիք Ամիրլին, ով մշտապես վարել է ընդդիմադիր գործունեություն և հակադրվել Ադրբեջանում իշխող ալիևյան ռեժիմին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ֆաիք Ամիրլին ձերբակալվել է 2016-ի օգոստոսի 20-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «ազգային արժանապատվությունը ոտնահարելու, ԶԼՄ-ների միջոցով և հրապարակայնորեն ռասսայական, կրոնական, ազգային թշնամանք հրահրելու, այլ քաղաքացիների իրավունքները սահմանափակելու» հատկանիշներով:

 

*

*