Ադրբեջանն իր դիակները դուրս է բերել չեզոք գոտուց

Ադրբեջանցի զինվորների դիակների տարհանումն իրականացվել է միջազգային միջնորդների մասնակցությամբ:
adrbejan-sadranq

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի միջև գտնվող չեզոք գոտուց սպանված ադրբեջանցիների դիակները տարհանելու մասին: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ադրբեջանցի զինվորների դիակների տարհանումն իրականացվել է միջազգային միջնորդների մասնակցությամբ:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում տեղեկացրել էր, որ դիակների տարհանմանգործընթացը չի իրականացվել ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը:

«Այսօր՝փետրվարի 27-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջապես հրապարակել է փետրվարի 25-ի առավոտյան արցախյան դիրքերի ուղղությամբ ձեռնարկված հարձակողական գործողությունների արդյունքում չեզոք գոտում հայտնված իրզոհերի անունները՝ չմոռնալով հիշատակել, որ «դիակների տարհանման գործընթացին խոչընդոտել է արցախյան կողմը՝ նոր պահանջներ առաջ քաշելով»:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ փետրվարի 25-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փետրվարի 26-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ, պետք է տեղի ունենար չեզոք գոտում հայտնված ադրբեջանական դիակների դուրս բերման գործընթացը: Սակայն երեկ ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը»,-ասվում էր հայտարարության մեջ:

*

*