Ադրբեջանում ուսանողներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան զոհեր եւ վիրավորներ

«Hyundai» ավտոբուսի վարորդը չի կողմնորոշվել կառավարման հարցում, որի հետևանքով ավտոբուսը հայտնվել է ձորում:
avtobus
Ադրբեջանի հյուսիսում ավտոբուսը, որում ուսանողներ են եղել, ձորն է ընկել: Կա երկու զոհ, 21 վիրավոր: Այս մասին հայտնում է apa.az-ը:

«Hyundai» ավտոբուսի վարորդը չի կողմնորոշվել կառավարման հարցում, որի հետևանքով ավտոբուսը հայտնվել է ձորում:

Ավտոբուսում ուսանողներ են եղել: ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ տեղում մահացել է, 21 մարդ՝ վիրավորվել: Վիրավորները հոսպիտալացվել են: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:

*

*