Հուսով ենք, որ ԼՂ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Մենք աջակցում ենք Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպման կազմակերպմանը
robert-sekuta-baku-amn-despan

Միացյալ Նահանգները կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանն ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև տեղի ունեցած վերջին հանդիպմանը՝ Սեկուտան ասել է. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպման կազմակերպմանը, և այդ աշխատանքը շարունակվում է: Հուսով ենք, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Նման լուծումն անչափ կարևոր է»:

*

*