Ադրբեջանի՝ ահաբեկիչներին ֆինանսավորելու վերաբերյալ հետաքննության հեղինակն ազատվել է աշխատանքից

Դիլյանա Գայտանջիեւան կատարվածի վերաբերյալ գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում.
bulgharaci-lragrogh

Ադրբեջանի` ահաբեկիչներին օժանդակելու փաստը մերկացրած բուլղարացի լրագրողը հեռացվել է աշխատանքից: Դիլյանա Գայտանջիեւան կատարվածի վերաբերյալ գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում.

«Այսօր՝ Սիրիայի ահաբեկիչներին մատակարարվող զենքի վերաբերյալ իմ հետաքննած գաղտնի փաստաթղթերի առնչությամբ Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալությունում հարցաքննությունից հետո, «Trud Daily» օրաթերթը հեռացրեց ինձ աշխատանքից»,-գրել է լրագրողը:

«Տրուդ»-ի կայքում հուլիսի 2-ին հրապարակվել էր սկանդալային մի հետաքննություն, որը փաստերի եւ գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում էր ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունն աշխարհի տարբեր ծայրերում գործող ահաբեկչական խմբերի զինման գործում:

Գայտանջիեւայի հետաքննական նյութում անդրադարձ էր կատարվել Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան եւ Կոնգո վերջին 3 տարվա ընթացքում զենքի անօրինական եւ լայնամասշտաբ արտահանմանն ու վաճառքին:

*

*