Թուրքիայում Ադանայի նահանգապետարանի ավտոկայանման կետում մեքենա է պայթեցվել (Տեսանյութ)

Պայթյունի հետեւանքով հրդեհվել են ավտոկայանատեղիում գտնվող բազմաթիվ մեքենաներ:
adana-paytyun

Թուրքիայի Ադանայի նահանգապետարանի ավտոկայանման կետում մեքենա է պայթեցվել: 2 մարդ է զոհվել, 21 վիրավոր կա: Պայթյունի հետեւանքով հրդեհվել են ավտոկայանատեղիում գտնվող բազմաթիվ մեքենաներ, վնասվել է նահանգապետարանի շենքը: Ադանայի նահանգապետ Մահմութ Դեմիրթաշը հայտնել է, որ պայթյունը կին է իրականացրել:

Թուրքական լրատվամիջոցներում Ադանայում տեղի ունեցածը բնորոշվում է որպես ահաբեկչություն: Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել:

*

*