Աբխազիայում ավտովթարի հետևանքով զոհվել է երկրի վարչապետը

Կառավարության ղեկավարը վերադառնում էր Սիրիայից․․․
abxazia-varchapet (1)

Աբխազիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է երկրի վարչապետ Գենադի Գագուլիան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կառավարության ղեկավարը վերադարձել էր Սիրիայից, որտեղ գտնվում էր պաշտոնական այցով։ Սեպտեմբերի 8-ին` ժամը 23-ի մոտակայքում, օդանավակայանի ճանապարհին վարչապետին տեղափոխող մեքենան բախվել է փողոցի հանդիպակաց մասով շարժվող ավտոմեքենային, որի վարորդը նախնական տվյալներով՝ թմրանյութի ազդեցության տակ է եղել։

Նշենք, որ 70-ամյա Գենադի Գագուլիան վարչապետի պաշտոնում վերանշանակվել էր 2018թ.-ին։

*

*