Թուրքիայում 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել

Հանցախմբի անդամները ներկայացել են որպես ոստիկաններ
turqia-vostikanutyun

Թուրքիայում հանցախումբը Հայաստանից Նիդերլանդներ ուղևորվող հայկական բեռնատար է թալանել:

Այս մասին հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:

Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Քոջաելի քաղաքում, բեռնատարում եղել է 20 տոննա մոլիբդեն:

Հանցախմբի անդամները ներկայացել են որպես ոստիկաններ, վարորդին դուրս բերել մեքենայից, կապկպել, ապա թալանել բեռնատարը:

7 հանցագործներից 4-ին հաջողվել է ձերբակալել:

Մինչ այդ հանցագործներն արդեն հասցրել էին իրացնել գողոնի մի մասը՝ ստանալով ավելի քան 800 հազար դոլար:

Հանցախմբում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ:

*

*