Հյուսիսային Սիրիայում գնդակոծվել է հայաբնակ Քամիշլի քաղաքը

Թուրքական հարձակման առաջին ժամերից․․․
qamishli

Հյուսիսային Սիրիայի վրա թուրքական հարձակման առաջին ժամերից գնդակոծվել է հայաբնակ Քամիշլի քաղաքը։ Հրթիռներն ընկել են Քամիշլիի մերձակա պատմական Մծբին քաղաքի կենտրոնում։

Ավերվել են մի քանի բնակարան, զոհվել է առնվազն ութ մարդ, որոնցից երեքը քրիստոնյա ասորիներ են։ Կա 20 վիրավոր։

Բարեբախտաբար հայերից տուժածներ չկան։ Գնդակոծվել է նաեւ Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում։ Առաջին օրը թուրքական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են 181 օբյեկտ։

*

*