Ռուս-թուրքական լարված հարաբերություններում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը կարծում է, որ100 տարի անց էլ Թուրքիան սպանելու ձեռագիրն է օգտագործում...
akhoyan

«100 տարի անց էլ Թուրքիան սպանելու ձեռագիրն է օգտագործում, այս դեպքում՝ քրդերի ու հատկապես սեփական երկրի քաղաքացիների հանդեպ»: Տեսակետը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանինն է:

Ըստ նրա, այժմ թուրքական իշխանությունները նույն սցենարով մարդկանց նկուղներում այրում են, օգտագործում են ծանր հրետանի ու տարբեր տեսակի զինամթերք: Նմանատիպ գործողություններն անվանում են «մաքրումներ», սակայն, ըստ Ախոյանի, «ումի՞ց են մաքրում, իրենք էլ չեն հասկանում»:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական լարված հարաբերություններին, պատգամավորի կարծիքով, այս հարցում հայկական դիրքորոշումը պետք է լինի չեզոքություն պահպանելը: Բացի դրանից, Հարավային Կովկասում Ռուսաստանի համար միակ վստահելի երկիրը Հայաստանն է, այդ պատճառով լարվածությանը հայերի ներգրավվածություն չի լինի:

*

*