Կոմունիստական կուսակցության անդամները ծաղիկներ նվիրեցին անցորդներին

Կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղարը ամենագեղեցիկ կանանց համարում է հայուհիներին:
komkus

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հաճելի անակնկալ էր պատրաստել մայրաքաղաքի կանանց եւ աղջիկներին: Հյուսիսային պողոտայում կուսակցության անդամները 1.500 ծաղիկ նվիրեցին անցորդներին` շնորհավորելով ու կարեւորելով նրանց դերը մեր իրականության մեջ: Այս ամենից հետո կուսակցության անդամների մասնակցությամբ մեկնարկեցին քայլերթը, որի ընթացքում բաժանեցին կուսակցական նախընտրական քարոզչական բացիկներ:

Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Գագիկ Մանուկյանը ամենագեղեցիկ կանանց համարում է հայուհիներին:

«Մենք որոշեցինք այս մոտեցմամաբ հարգել, այս ժամը նվիրել մեր կանանց, քույրերին ու մայրերին՝ ծաղիկներ նվիրելով:Նրանց ցանկանալ երջանիկ կյանք, խաղաղ երկինք եւ լավ ապագա, որը կբերի սոցիալիզմը՝ սոցիալիստական ուղվածությամբ համակարգը:Եվ մենք չենք ուզում, որ այս դաժան կապիտալիստական, ծանր պահերին նրանք նորից տքնեն:

«Մեր կանայք այնքան ակտիվ են ու այնքան խելացի, որ ոչնչով չեն տարբերվում տղամարդկանցից, եթե ոչ առավել: Որովհետեւ մենք՝ յուրաքանչյուրս, առանձին-առանձին ղեկավարում ենք հասարակական կազմակերպություններ, հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահներ ենք, գիտական պրոցեսում մեծ առաջընթաց ունենք»,- նշեց Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Իրինա Հովակիմյանը:

*

*