ՀՀկ-ի ծրագրում առաջընթացը վերաբերում է նախեւառաջ տնտեսությանը

ՀՀկ-ի նախընտրական ծրագրի տնտեսական հատվածը խարսխված է 4 հիմնական դրույթների վրա:

Անվտանգություն, առաջընթաց: «Հանրապետական» կուսակցությունից պատգամավորության թեկնածու Դավիթ Սարգսյանի խոսքով՝ առաջընթացը վերաբերում է բոլոր ոլորտներին, բայց նախեւառաջ, տնտեսությանը: Մակրոտնստեսական եւ ֆինանսական կայունության ապահովում, ներդրումային գրավչության բարձրացում, տնտեսվարող սուբյեկտներին, ՓՄՁ ոլորտին աջակության տրամադրում եւ տնտեսական հավասար մրցակցային պայմանների ապահովում: ՀՀկ-ի նախընտրական ծրագրի տնտեսական հատվածը խարսխված է այս 4 հիմնական դրույթների վրա:

 
«Առանձին ներկայացված են այնպիսի ճյուղային ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, զբոսասշրջությունը, եւ այն միջոցառումները, որոնք որ պետք է իրականացվեն այդ ոլորտում, որպեսզի այդ ոլորտներին մենք համապատասխան զարգացում ապահովենք առաջիկայում: Իհարկե նաեւ առանձին անդրադարձ կա ենթակառուցվածքներին, այդ ենթակառուցվածքների արդյունավետ կառավարմանը երկրում եւ մեր անելիքներին այդ ոլորտում»,- մանրամասնեց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Սարգսյանը:
 
Ըստ Դավիթ Սարգսյանի՝ վերջին հինգ տարիների ընթացքում իշխանությունը բազմաթիվ տնտեսական ձեռքբերումեր է գրանցել: Ինքը հատկապես առանձնացնում է առողջապահության եւ հեռահաղորդակցության ոլորտները: Պատգամավորության թեկնածուն միեւնույն ժամանակ անկեղծանում է՝ ունեն նաեւ մի շարք թերացումներ:
 
«7 տարի առաջ, 5 տարի առաջ եւ այսօր միջին աշխաատավարձը երկրում ավելացել է: Ընդ որում ավելացել է անգամ, եթե մենք այն ճշգրտենք գնաճով: Այսինքն եթե մենք գնաճի գործոնը, թանկացող գները վերացնենք, միեւնույն է միջին աշխատավարձը երկրում ավելացել է: Բայց արդյոք դա բավարար է՝ իհարկե ոչ»,- հավելեց Դավիթ Սարգսյանը:

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*