Արամ Մանուկյանը քարոզարշավի մասնակիցների հետ ներկայացրել է խաղաղության իրենց ծրագիրը

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչներն այսօր նախընտրական քարոզարշավ են իրականացրել Արմավիրի մարզում:
aram-manukyan

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչներն այսօր նախընտրական քարոզարշավ են իրականացրել Արմավիրի մարզում: Այնտեղ Դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Մանուկյանը, դիմելով ընտրողներին, քարոզարշավի մասնակիցների հետ ներկայացրել է խաղաղություն հաստատելու իրենց ծրագիրը:

Խոսելով հայ ժողորդի կատարած հերոսության, ներկայումս տիրող արտագաղթի մասին՝ նա բնակիչներին տեղեկացրել է վարկային համաներման, ապահովագրական համակարգի կառուցման իրենց ապագա քայլերի մասին:

«Ժողովուրդ խելքներս պետք է գլուխներս հավաքենք: Ոչ ոքի դուխը չի հերիքում, կանգնի ասի, եկեք ստոպ տանք այս պահին, տեսնենք՝ ինչ է կատարվում: Հայաստանը նման է մեկի, որ երակից արյուն է գալիս, ցավ էլ չի զգում, դու կամաց նիրհում ես ու հանգում, չկաս: Եթե այս տեմպերով շարունակենք 20 տարի հետո Հայաստան չի լինելու: Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր ասում է` այդքանը, որ վաստակել ենք, պահելու համար պետք է գնանք փոխզիջումների, ոչ թե զիջումների: Եվ Ղարաբաղի իրավունքը այնտեղ ապրելու համար ամրագրենք միջազգային փաստաթղթերով: Այսինքն՝ հաղթողը գիտի հաղթանակի եւ խաղաղության գինը: Ամեն տեղ որ գնում եմ, այս թուղթն եմ վերցնում: Մեր թեկնածուները Ղարաբաղյան շարժման մասնակիցներն են»:

*

*