«Ընտրի’ր քո գիրքը»

Հովհ․Թումանյանի անվան զբոսայգում տեղի ունեցավ գրքի փառատոն։
girq-kin

Հուլիսի 19-ին Երևանի Հովհ․Թումանյանի անվան զբոսայգում տեղի ունեցավ «Եվրասիա»ԲՀԿ նախաձեռնած «Ընտրի´ր քո գիրքը» խորագրով գրքի փառատոնը։

Փառատոնի նպատակն էր հանրությանը նոր գրքեր բացահայտելու հնարավորություն տալ,  ծանոթացնել հայտնի գրողների ստեղծագործություններին, բարձրացնել քաղաքացիների հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ։

Փառատոնի ընթացքում կազմակերպվեցին մի շարք հետաքրքրաշարժ խաղեր, մասնակիցները հնարավորություն ունեցան ընտրել իրենց նախապատվության գրքեր` մասնակցելով վիկտորինաներին:

«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թվականին:

 

*

*