Կարևոր ներդրում՝ գնահատելի արդյունքով

2011 թվականից ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում գտնվող․․․
vivacell (1)

2011 թվականից ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում գտնվող խոցելի խմբի ուսանողներից շատերն իրականացրել են բուհում սովորելու իրենց երազանքը: Ուսումնական ութ տարվա ընթացքում, ուսման վարձի հատուցման ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունը՝ մասնագիտական կրթության ապահովման, սոցիալական աջակցության և նպատակասլացությունը որպես կամային որակ փոխանցելու առումով:

Քսաներկու բուհի հետ գործակցության ընթացքում, հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կատարել է ավելի քան 721մլն դրամի ներդրում՝ շուրջ 750 ուսանողի ուսման վարձը վճարելու նպատակով: Ծրագրի շրջանակում, ՎիվաՍել-ՄՏՍ-ն այժմ գործակցում է 15 բուհի հետ: Թեև արդեն շուրջ երկու տարի նոր շահառուներ այլևս չեն ընդգրկվում, սակայն կազմակերպությունը կես ճանապարհին չի թողնում ծրագրում ընդգրկված և ակադեմիական տարին սահմանված չափորոշիչներով ավարտել ձգտող ուսանողներին: 2017 թվականի ամռանը բուհն ավարտել է ծրագրում ընդգրկված 79 ուսանող:

Բազմաթիվ շրջանավարտներ արդեն աշխատում են տարբեր բնագավառներում՝ հաղթանակի իրենց ճանապարհին կարևոր համարելով ինչպես սեփական կամքն ու վճռականությունը, այնպես էլ աջակցող կազմակերպության դերը. նրանցից շատերը պատրաստ են առաջնորդվել հոգածության և պատասխանատվության այն օրինակով, որի դրական ազդեցության կրողն են դարձել իրենք:

Ուսման վարձավճարների հատուցման ծրագրի նպատակը մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի իրացումն ու սոցիալական անարդարության հաղթահարումն է:

*

*