Ռոումինգը ՄՏՍ Ռուսաստանի ցանցում՝ ընդամենը 25 դրամով

Ռուսաստան մեկնողներին ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ռոումինգի մատչելի՝ ընդամենը 25 դրամ սակագին
vivacell (5)

Ռուսաստան մեկնողներին ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ռոումինգի մատչելի՝ ընդամենը 25 դրամ սակագին՝ ՄՏՍ Ռուսաստանի ցանցում: 25 դրամ/րոպե սակագինը գործում է մուտքային զանգերի, ինչպես նաև դեպի ՎիվաՍել-ՄՏՍ և ՄՏՍ Ռուսաստան ելքային զանգերի դեպքում: Ռոումինգում ինտերնետից օգտվելու սակագինը նույնպես 25 դրամ է՝ 1 ՄԲ-ի դիմաց: Ռոումինգի ծառայությունների ակտիվացման դիմաց վճար չի նախատեսվում:

ՄՏՍ Ռուսաստանի ցանցում ռոումինգ ծառայություններից օգտվելու համար սահմանված են հետևյալ սակագները.

 

Մուտքային զանգեր 25 Դ/րոպե
Ելքային զանգեր դեպի

ՎիվաՍել-ՄՏՍ

ՄՏՍ Ռուսաստան

Ինտերնետ 25 Դ/ՄԲ
Դեպի ՀՀ այլ, 374 97 և 374 47 ցանցեր 50 Դ/րոպե
Դեպի Ռուսաստանի այլ ցանցեր 100 Դ/րոպե
Ելքային SMS 9 Դ/SMS

«Ռուսաստանի Դաշնությունը մեր հայրենակիցների կողմից ամենաշատ այցելվող երկրներից է, ինչը, բնականաբար, առաջացնում է այս երկրում ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած ռոումինգի ծառայություններից օգտվելու մեծ պահանջարկ: ՄՏՍ Ռուսաստանի ցանցում գտնվելիս մուտքային զանգերի, դեպի ՎիվաՍել-ՄՏՍ և ՄՏՍ Ռուսաստան ելքային զանգերի մեկ րոպեի, ինչպես նաև տվյալների փոխանցման 1 մեգաբայթի դիմաց 25 դրամ սակագին սահմանելով՝ Ռուսաստանում գտնվող մեր բաժանորդների համար կապը հայրենիքի հետ դառնում է առավել մատչելի ու հարմարավետ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ինչպես ակտիվացնել ռոումինգը

Կանխավճարային

Պետք է ուղարկել *121*1# հրահանգը ձայնային ռոումինգի և *121*2# հրահանգը՝ SMS ռոումինգի ակտիվացման համար: Արդեն Ռուսաստանում անհրաժեշտ է միանալ ՄՏՍ Ռուսաստանի ցանցին և զգալ ռոումինգում՝ ինչպես տանը: Մանրամասները՝ հղմամբ:

Հետվճարային

Պետք է այցելել մոտակա սպասարկման կենտրոն՝ անձնագրով: Նաև անհրաժեշտ է մուծել երաշխիքային կանխավճար, որն ամբողջությամբ կվերադարձվի՝ ռոումինգն ապաակտիվացնելուց հետո: Մանրամասները՝ հղմամբ:

Առաջարկը գործում է մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.մտս.հայ կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/MTSArmenia/

*

*