«iPhone 6s» 1 դրամով` «STARTPHONE» սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում

23 500 դրամ ամսավճարի դիմաց STARTPHONE սակագնային պլանի շրջանակում տրամադրվում է նաև...
vivacell

«iPhone 6s»-ն արդեն հասանելի է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում և STARTPHONE սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում այն կարելի է ստանալ 1 դրամով:

«Ձայնային և տվյալների փոխանցման մատչելի ծառայությունների աճող պահանջարկի պայմաններում՝ «STARTPHONE» սակագնային պլանը լայն տարածում է գտնում բաժանորդների շրջանում՝ հաստատուն տեղ զբաղեցնելով շուկայում: Սակագնային պլանի շրջանակում առաջարկվող բարձրորակ սմարթֆոնների ցանկի համալրումը «iPhone 6s» սմարթֆոնով առավել կբարձրացնի բաժանորդների գոհունակությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի լուծումներից՝ ուղղված հաղորդակցության ծառայությունները հնարավորինս հարմարավետ և հասանելի դարձնելուն»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

23 500 դրամ ամսավճարի դիմաց STARTPHONE սակագնային պլանի շրջանակում տրամադրվում է նաև ամսական 10 000 ներցանցային րոպե, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ:

*

*