ՎիվաՍել-ՄՏՍ. արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

Երեք մասնաշենքով մանկապարտեզը գազով ջեռուցելը մեծ ծախս է համայնքի համար:
IMG-5f5883ede35d1d53be690cfbe398fab3-V

Գեղարքունիքի մարզին բնորոշ խիստ կլիման, Ծովակ գյուղի մանկապարտեզին չնախատեսված ծախսերի կամ ժամանակավոր լուծման է պարտադրում: Երեք մասնաշենքով մանկապարտեզը գազով ջեռուցելը մեծ ծախս է համայնքի համար: Իսկ էլեկտրական տաքացուցիչներով խնդրի լուծումը ոչ միայն անօգուտ է, այլև վտանգավոր՝ երեխաների միջավայրում: 60 սան կրթող մանկապարտեզն, արդեն չորրորդ տարին, անցել է աշխատանքային ընդհատվող ռեժիմի՝ հարկադիր պարապուրդի: Չնախատեսված արձակուրդի ժամկետները «սահմանում է» բնությունը՝ խախտելով մանկավարժների և ծնողների ծրագրերը:

«Ջեռուցման խնդրի պատճառով աշխատում ենք 6 ամիս: Դա մեծ խնդիր է առաջացնում և աշխատողների և երեխաների համար: Հոկտեմբերի երկրորդ կեսից արդեն ստիպված ենք լինում օգտվել էլեկտրական տաքացուցիչներից, որոնց ապահոված ջերմությունն արդյունավետ չէ: Երեխաները հաճախ են հիվանդանում: Իսկ նոյեմբերից արդեն դադարեցնում ենք աշխատանքը»,-ասել է մանկապարտեզի տնօրեն Ռուզան Պետրոսյանը:

Երեխաներին ուսումնական լիարժեք նյութ փոխանցելու՝ մանկավարժների ջանքերը, բնության պարտադրած պայմանների պատճառով ձախողվում են: Պարբերաբար ընդհատվող աշխատանքի հետևանքները վերացնելու համար, դաստիարակներն ստիպված են լինում նույն ճանապարհն անցնել մի քանի անգամ. արձակուրդներից հետո դարձյալ սկսել զրոյից, որպեսզի երեխան նորից հարմարվի միջավայրին:

foto 11

Մանկապարտեզի խնդրին ծանոթանալուց հետո, գործընկեր կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), լուծում են գտել. բնության ստեղծած խնդիրը լուծել բնության օգնությամբ: Մանկապարտեզում մեկնարկել են արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրման աշխատանքները: Գոյություն ունեցող՝ գազով աշխատող կաթսաներն էլ կփոխարինվեն էլեկտրական կաթսաներով: Արդյունքում, մանկապարտեզի շենքը հնարավոր կլինի ջեռուցել արևային էներգիայից ստացված էլեկտրական էներգիայով:

«Ջեռուցման մեթոդները, որոնք կիրառվում են հատկապես խստաշունչ ձմեռ ունեցող մարզերում, արդեն հնացած են: Դրանք ծախսատար են, անհրաժեշտ քանակով ջերմություն չեն ապահովում, հաճախ նաև՝ երեխաների համար անվտանգ չեն: Այս մանկապարտեզում կա լուծում պահանջող նման խնդիր: Մենք սկսել ենք արևային ջրատաքացուցիչների տեղադրումը, որպեսզի փոքրիկներն ու մանկավարժներն այլևս ստիպված չլինեն նստել տանը՝ սպասելով ավելի բարենպաստ եղանակի: Ավելին, մենք փորձում ենք արդյունավետ օգտվել բնական  ռեսուրսներից: Արևային էներգիայից չօգտվելը բացթողում կլինի մեր երկրում: Ջրատաքացուցիչների տեղադրումը կլուծի միաժամանակ մի քանի հարց: Մանկապարտեզը ստիպված չի լինի շուրջ վեց ամսով ընդհատել աշխատանքը, շենքը կջեռուցվի էկոլոգիապես մաքուր ճանապարհով և կտնտեսվեն ֆինանսական միջոցներ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնապահպանական այսօրինակ ծրագրերով, տարիների գործընկերները ձգտում են նվազեցնել գյուղական համայնքների ծախսերն և ակտիվացնել բնակիչների կյանքը։

*

*