ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է Հայոց ցեղասպանությանն առնչվող՝ հերթական ժողովածուի հրատարակմանը

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» գիտաժողովների սրահում
IMG_9409

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» գիտաժողովների սրահում կայացել է  հանդիպում օտարալեզու մամուլի էջերից կարևոր տեղեկություններ հավաքագրած և ժողովածուների շարք կազմած հեղինակների հետ: Նյութերը հավաքագրվել են 1890-1922թթ ընթացքում տպագրված՝ ամերիկյան մամուլի էջերից: Մասնավորապես՝ The New York Times-ից:

Հատորները լույս են տեսել վերջերս՝ Մխիթարյան հրատարակչատան կողմից և կոչվում են «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times»: Հատորները կազմել և խմբագրել են Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և ավստրալահայ Արա Քեթիբյանը։ Հավաքածուի հրատարակմանն աջակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Կազմողները հատորի միջոցով ժամանակագրական հերթականությամբ հասանելի են դարձնում Հայոց ցեղասպանության մասին փաստող ստվարածավալ նյութ՝ արժանահավատ լրատվություն, ականատեսների վկայություններ, հաղորդումներ և այլն։

Հատորների նյութն ընդգրկում է 1894-1896 թթ․ Համիդյան կոտորածները, Ադանայի կոտորածը, Հայոց ցեղասպանությունը և այդ կոտորածների անմիջական հետևանքները։

Առաջին հատորում ներկայացված է 1607 հոդված, իսկ երկրորդում՝ 1059։

Սա մեծ ձեռքբերում է ինչպես ոլորտի մասնագետների, հետազոտողների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար։

Միջոցառման մասնակիցները ծանոթացել են հեղինակների հետ, լսել նրանց մեկնաբանությունները և ստացել հետաքրքրող հարցերի պատասխանները:

*

*