«BLU Studio X Mini» 4G (LTE) սմարթֆոն՝ 1 դրամով «STARTPHONE» սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում

4500 դրամ ամսավճարի դիմաց այս սակագնային պլանով բաժանորդը նաև ստանում է ամսական 2000 ներցանցային րոպե...
viva

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում «BLU Studio X Mini» 4G (LTE) սմարթֆոնը կարելի է ստանալ 1 դրամով:

«Մեր ընկերության համար առաջնահերթություններից մեկն է ստեղծել առաջարկներ, որոնք կհամապատասխանեն բոլոր բաժանորդների հնարավորություններին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցն ավելի շատ մարդկանց հասաանելի կդառնա այս առաջարկի շնորհիվ, որի շրջանակում բաժանորդը կարող է ձեռք բերել 4G հնարավորությամբ սմարթֆոն 1 դրամով՝ վճարելով միայն ֆիքսված ամսավճար ծառայությունների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

4500 դրամ ամսավճարի դիմաց այս սակագնային պլանով բաժանորդը նաև ստանում է ամսական 2000 ներցանցային րոպե, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում անսահմանափակ (1000 SMS) SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն և 3000 ՄԲ ինտերնետ:

*

*