Առաջին անգամ Հայաստանում. ՎիվաՍել-ՄՏՍ-ին շնորհվել է ISO 37001 և ISO 19600 ստանդարտներին համապատասխանության վկայական

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր երկարաժամկետ գործունեության արդյունքում
vivacell

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր երկարաժամկետ գործունեության արդյունքում արձանագրել է երկու հիմնարար ձեռքբերում, որոնք կարևոր են թե′ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար,  իբրև  ընկերություն, և  թե′ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի ընկերության կառավարումը միջազգային ստանդարտներին  համապատասխանեցնելու առումով:

Այսպես՝  առաջին  անգամ  Հայաստանում, կոմերցիոն ընկերության կողմից թողարկվել է կորպորատիվ  պատասխանատվության տարեկան  զեկույց,  այս  անգամ՝ հիմնված GRI (Global Reporting Initiative) համաշխարհային  հեղինակավոր կառույցի  սահմանած ստանդարտների վրա: Զեկույցը չի սահմանափակվում ընկերության սոցիալական ու բնապահպանական գործունեության  նկարագրությամբ:

Այստեղ ներկայացված  են ինստիտուցիոնալ այն հիմքերը, որոնց վրա կառուցված  է ընկերության գործունեությունը՝ համաձայն Կորպորատիվ պատասխանատվության ISO 26000 համաշխարհային ուղեցույցների: Այդ հիմքերն են՝ տեղեկատվական  անվտանգությունն ու տվյալների գաղտնիությունը, էներգիայի չվերականգնվող ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու խնայողությունը՝ արևային էներգիայի օգտագործման շնորհիվ, գործարար էթիկան, համայնքների  զարգացումը, ռիսկերի կառավարման համար նախատեսված համակարգերը և այլն:

Ամենակարևոր ձեռքբերումը, որ արձանագրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, առաջին անգամ Հայաստանում, դա ընկերությունում ներդրված հակակոռուպցիոն կառավարման ու կաշառակերության կանխարգելմանն  ուղղված համակարգերի համապատասխանությունն է ISO 37001 և ISO 19600 միջազգային ստանդարտներին: Սա ամրագրված է ընկերությանը շնորհված վկայականներով՝ «International Compliance Association» մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացված աուդիտորական ստուգման արդյունքնում:

Վերը նշված պարբերական ստուգումները անցնելու՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը, ոչ միայն ուղղված է ռիսկերի վաղ բացահայտմանը, այլև օգնում է կանխարգելել խնդիրները՝ նախքան դրանք կվերածվեն ճգնաժամերի: Ավելին՝ բիզնեսի տեսանկյունից՝ ISO 37001 և ISO 19600 միջազգային ստանդարտներին համապատասխանությունը նաև ռազմավարական միջոց է՝ հեռահաղորդակցության ոլորտում մրցակցային այնպիսի առավելություն պահպանելու համար, որը պարզապես անհնար է կրկնօրինակել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջից տարածված տեսաուղերձում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկայնը, մասնավորապես, նշում է. «ISO 37001 և ISO 19600 միջազգային վկայականներ ստանալը, ինչպես նաև GRI չափանիշների կիրառումը ԿՍՊ զեկույցում, ոչ թե Հայաստանում գործող  ընկերությունների  համար  իրավական պահանջներ են, այլ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ միջազգային մակարդակում կորպորատիվ կառավարման ամենաբարձր չափանիշներին  համապատասխանելու  ցանկությունն ու կամքը»: «ՎիվաՍել-ՄՏՍ-ի  համար  արդյունավետ  գործունեության  չափանիշը  ոչ  միայն  առաջատար դիրքերն  են  հայաստանյան  շուկայում, այլև  գործունեության մեջ միջազգային ամենախիստ ստանդարտների, այստեղ  ուզում եմ հատուկ ընդգծել՝ հենց կամավո՛ր ներդրումը», — ասում է Ռալֆ Յիրիկյանը:

Լայն հասարակությանը, հայաստանյան ու միջազգային փորձագետներին ու ԶԼՄ-ներին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն առաջարկում է ծանոթանալ GRI ստանդարտներին համապատասխան ստեղծված զեկույցին և ներկայացնել դիտարկումներ ու առաջարկներ՝ ընկերության գործընթացներն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

«Սոցիալապես պատասխանտու լինելու տեսանկյունից կարևոր է ոչ միայն այն, թե ի՛նչ է իրականացնում ընկերությունը և նյութական ի՞նչ ռեսուրսներով, այլև այն, թե ինչպե՞ս է դա իրականացվում», — եզրափակում է Ռալֆ Յիրիկյանը:

*

*