Գորիսում ամփոփվել են 2017թ. բնակարանաշինության ծրագրի արդյունքները

ՎիվաՍել-ՄՏՍ ի ֆինանսավորմամբ և...
vivacell

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը միտված է հնարավորինս մեղմելու տան խնդիր ունեցող, հեռավոր մարզերում բնակվող ընտանիքների սոցիալական բեռը:  Հաջողված գործընկերության 2017 թվականի արդյունքներն ամփոփվել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որտեղ բնակարանամուտ է տոնել նախորդ տարվա ծրագրով շահառու դարձած 3 ընտանիք: Երկուսին հաջողվել է ավարտին հասցնել կիսակառույցի շինարարությունը, իսկ մեկին՝ տանիքի նորոգման և բնակարանի ներքին հարդարման աշխատանքները:

Գորիսում բնակվող Գյուրջյանների բազմանդամ ընտանիքն անցել է տարիների հոգսաշատ ճանապարհ, սակայն շարունակում է հայրենի հողում արմատներ գցել: Ակսելն ու Ռուբենը Գյուրջյանների յոթ զավակներից երկուսն են: Փոքր բնակմակերեսի պատճառով, ընտանիքներով հայրական տնից առանձնացած եղբայրները տարիներ շարունակ ապրել են  վարձով: Նրանց հայրը՝ Ալբերտը, տասնամյակներ առաջ էր սկսել տան շինարարությունը՝ որդիներին տան տեր դարձնելու մտադրությամբ, սակայն  կիսակառույցի պատերն այդ տարիների ընթացքում  այդպես էլ մնացել էին անավարտ:

Միջոցների արդյունավետ կառավարման շնորհիվ, գործակցող կողմերին հաջողվել է ապահովել երկու բնակարանամուտ:

Վեց տարվա ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրն ընդգրկել է   Հայաստանի 56 համայնք: Շահառու է դարձել 150 ընտանիք:

*

*