ՎիվաՍել-ՄՏՍ. Գնեք սմարթֆոն և մասնակցեք «KIA Rio X-Line» ավտոմեքենայի խաղարկությանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2018թ. մարտի 7-ից ապրիլի 8․․․
VivaCell-MTS 724x543_Kia-Rio

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2018թ. մարտի 7-ից ապրիլի 8-ը 39 900 դրամ և ավելի արժողությամբ սմարթֆոն գնելու դեպքում գնորդը կստանա հնարավորություն մասնակցելու«KIA Rio X-Line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությանը:

Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` կանխիկ կամ ապառիկ եղանակով: Գործարքը կատարելուց հետո պետք է պահպանել գնված սմարթֆոնը և ՀԴՄ կտրոնը:

«Հեռահաղորդակցության ժամանակակից ծառայություններից լիարժեք օգտվելու առումով սմարթֆոնը թերևս անփոխարինելի է: Միևնույն ժամանակ՝ թանկ սմարթֆոն ունենալն այդ ծառայություններից օգտվելու նախապայման չէ: Տարբեր նախասիրություններ ունեցող իր բաժանորդներին, որոնք մարտի 7-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնից կգնեն 39 900 դրամ և ավելի արժողությամբ սմարթֆոն, ընկերությունը նաև կընձեռնի «KIA Rio X-Line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությանը մասնակցելու հնարավորություն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խաղարկության հաղթողը կորոշվի «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ պատահականության սկզբունքով, 2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ին:

Խաղարկության ընթացքին և արդյունքի հրապարակմանը հնարավոր է հետևել առցանց 2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Խաղարկության կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ծանոթություններ

Շահող մասնակիցը պետք է 2018թ.-ի ապրիլի 26-ից մինչև մայիսի 10-ը (ներառյալ) ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակ՝ ք. Երևան, Արգիշտի 4/1 հասցեով`շահումը ստանալու համար: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաև այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, և համապատասխան ՀԴՄ կտրոնը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում։

*

*